Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ամենաերկար քննարկումը եղել է Ռուսաստանի եւ Չինաստանի շուրջ

 G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ամենաերկար քննարկումը եղել է Ռուսաստանի եւ Չինաստանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում ամենամեծ ուշադրությունը հատկացվել Է Ռուսաստանին եւ Չինաստանին: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք սկսել ենք առավոտյան 08:45-ին եւ մեկուկես ժամ տեւել Է Չինաստանի շուրջ քննարկումը, այնուհետեւ ավելի փոքր նստաշրջաններն Էին, 30-րոպեանոց նստաշրջաններ՝ Մյանմայի, Լիբիայի, Սիրիայի շուրջ. 1,5 ժամ՝ Ռուսաստանի շուրջ, ներառյալ Ուկրաինայի եւ Բելառուսի խնդիրների լուծումը. 30 րոպե՝ Աֆղանստանի շուրջ:

Դրանով ավարտվել Է նախարարների նիստը»,-հայտարարել Է պաշտոնյան: Ավելի վաղ ճեպազրույցի սղագրությունը տարածել Է Պետդեպարտամենտը:

G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ համավարակի սկզբից ի վեր առաջին հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 4-ին: Խմբի կազմի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանդան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am