Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Սենատը Բիլ Նելսոնին հաստատել է NASA-ի ղեկավար

ԱՄՆ-ի Սենատը Բիլ Նելսոնին հաստատել է NASA-ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատն ապրիլի 29-ին նախկին սենատոր Բիլ Նելսոնին հաստատել Է Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության (NASA) ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նելսոնի թեկնածությանը հավանություն են տվել միաձայն:

78-ամյա Նելսոնը, որը վեց օր անցկացրել Է ուղեծրում, երբ 1986 թվականին «Կոլումբիա» շաթլով թռիչք Է կատարել տիեզերք, Կոնգրեսում գտնվելու 18 տարվա ընթացքում եղել Է առեւտրի, գիտության եւ տրանսպորտի սենատական կոմիտում, որտեղ նա կարեւոր դեր Է խաղացել NASA-ի բազմաթիվ ընթացիկ առաջնահերթությունների սահմանման գործում:

Այն բանից հետո, երբ Նելսոնը չի վերընտրվում Սենատում, 2019 թվականին նա նշանակվում Է NASA-ի կոնսուլտատիվ խորհրդում՝ գործակալության հիմնական ծրագրերի եւ քաղաքականության վերաբերյալ կոնսուլտացիաներ տրամադրելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]