Միջազգային

Եվրախորհդարանը ԵՄ երկրներին ռուս դիվանագետներին արտաքսելու կոչ է անում

1 րոպեի ընթերցում

Եվրախորհդարանը ԵՄ երկրներին ռուս դիվանագետներին արտաքսելու կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանը պլենար նիստում ընդունած բանաձևով կոչ է արել Եվրոպական միության երկրներին՝ իրականացնել «ռուս դիվանագետների կոորդինացված արտաքսում»՝ ի աջակցություն Չեխիային: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Ռուսաստան. Ալեքսեյ Նավալնիի գործը, Ուկրաինայի հետ սահմաններին ռազմական ընդլայնումը և Չեխիայի դեմ հարձակումը» անվանումով բանաձևը պաշտպանել է 569 պատգամավոր, դեմ է արտահայտվել 67, իսկ ձեռնպահ՝ 46 պատգամավոր:

«Եվրախորհրդարանը դատապարտում է Չեխիայի նկատմամբ Ռուսաստանի սպառնալիքները, պաշտպանում է Եվրամիության տարբեր երկրների կառավարությունների կողմից ի համերաշխություն ձեռնարկված քայլերը և կոչ է անում ԵՄ պետությունների կառավարություններին, ինչպես Սկրիպալի գործում, ցուցաբերել ռուս դիվանագետների կոորդինացված արտաքսում»,- ասված է փաստաթղթում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում