Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը. Նիկոլ Փաշինյանը՝ «Իզվեստիա»-ին

Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը. Նիկոլ Փաշինյանը՝ 
«Իզվեստիա»-ին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևոր է, որ Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և օրինական։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Իզվեստիա»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը Կազանում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

«Կարևոր է, որ ընտրություններն ազատ լինեն, և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան օրինականության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրել նոր խորհրդարան», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան հարցի՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ ինքը տարաձայնություններ չունի և չի ունենա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և իր քաղաքական թիմի այլ անդամների հետ։ Փաշինյանը շեշտել է, որ ինքն ու Ավինյանը քաղաքական համախոհներ են:

Խոսելով ընտրություններից հետո Երևանի եւ Մոսկվայի միջև հարաբերությունների հեռանկարների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը պետք չէ նույնիսկ քննարկել։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը», - ընդգծել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]