Հասարակական

Տիգրան Ավինյանն ու Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին AstraZeneca-ով

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ու Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին AstraZeneca-ով

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանը պատվաստումը ստացավ լրատվամիջոցների ներկայությամբ՝ դրանից առաջ անցնելով անհրաժեշտ զննում: Դրանից հետո Ավինյանն ու Ավանեսյանը զրուցեցին լրագրողների հետ:

Բացված մեկ սրվակով կարող է պատվաստվել 10 անձ: Ավինյանը նշեց, որ պատվաստվել են հենց AstraZeneca-ով, քանի որ ամենաշատ սուտ լուրեր հենց այս պատվաստանյութի մասին են տարածվում:

Հայաստանում AstraZeneca-ով պատվաստումները նախատեսված են (առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 436-Ա հրամանով) սահմանված բոլոր ռիսկի խմբերի` 55 և բարձր տարիքի անձանց համար: Սակայն օրեր առաջ փոփոխությամբ սահմանվել է, որ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում