Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առաջին եռամսյակի հարկային եկամուտներն ավելի են նախատեսվածից, պակաս՝ 2020- ի նույն ժամանակի ցուցանիշից

Առաջին եռամսյակի հարկային եկամուտներն ավելի են նախատեսվածից, պակաս՝ 2020-
ի նույն ժամանակի ցուցանիշից

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտները կազմել են 332.9 մլրդ դրամ, ինչն ավելի է եղել նախատեսվածից, սակայն պակաս՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը պարզաբանեց նախորդ տարվա համեմատ նվազման պատճառները:

«Առաջին եռամսյակում հարկային եկամուտները կազմել են 332.9 մլրդ դրամ՝ նախատեսված ցուցանիշից ավել ավելի քան 27 մլրդ դրամով: Առաջին եռամսյակի փաստացի հավաքագրված հարկային եկամուտները 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս են եղել 16.1 մլրդ դրամով»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ այդ բացասական տարբերությունն ունի իր հիմնավոր պատճառներն ու ներկայացրեց այդ բացասական տարբերության վերլուծությունը: Հովհաննիսյանը հիշեցրեց կառավարության կողմից շահութահարկի մեխանիզմի փոփոխության մասին: «Միայն շահութահարկի կանխավճարի մեխանիզմի փոփոփոխության  ազդեցությունը գնահատվում է  մոտ 10 մլրդ դրամ: Այսինքն՝ նշված 16.1 մլրդ դրամից 10 մլրդը վերաբերում է շահութահարկին»,- ասաց Հովհաննիսյանն ու նշեց, որ կառավարությունը փոփոխություն է կատարել՝ տնտեսավարողների մոտ ֆինանսական միջոցներ ապահովելու նպատակով:

 2021-ի առաջին եռամսյակում տնտեսավարողներին 2.9 մլրդ դրամ ավելի գումար է վերադարձվել: «Դա նույնպես այդ 16.1 մլրդ դրամ բացասական տարբերության շրջանակում է ընգրկված»,- ասաց  ՊԵԿ նախագահը:

Հովհաննիսյանն այդ համեմատականի շրջանակում առաջարկեց ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ 2020-ի առաջին եռամսյակը զերծ է եղել համավարակի ազդեցությունից: Նա ընդգծեց, որ համավարակի ազդեցությունը շարունակվում է, և դրանով պայմանավորված գործունեության մի քանի տեսակներ վերականգնված չեն, օրինակ՝ զբոսաշրջությունը, կացության կազմակերպումը, ավտոտրանսպորտային գործունեությունը: Հովհաննիսյանը նշեց նաև համավարակի ազդեցությամբ պայմանավորված գործունեության այնպիսի տեսակների մասին, ինչպիսիք հարկվում են պետական տուրքով: «Այդ մասով ունենք շուրջ 2.8 մլրդ դրամի պետական տուրքի պակաս հավաքագրում: Դա նույնպես 16.1 մլրդ դրամի շրջանակում մեկնաբանվող բացասական տարբերության շրջանակում է ներկայացվում:  Տնտեսական գործընթացների անկումն իր անխուսափելի հետևանքն է թողել և շարունակում է մինչև հիմա թողնել նաև հարկային եկամուտների հավաքագրման վրա»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ վստահեցնելով, որ բոլոր ուժերը գործադրում են հարկային կարգապահության մակարդակը բարձր պահելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am