Միջազգային

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել Է, որ Նուր Սուլթանում Սիրիային նվիրված հանդիպումը պլանավորվում Է ամռանը

2 րոպեի ընթերցում

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել Է, որ Նուր Սուլթանում Սիրիային նվիրված հանդիպումը պլանավորվում Է ամռանը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայի ձեւաչափով Սիրիային նվիրված միջազգային հանդիպումը կարող Է Նուր Սուլթանում տեղի ունենալ այս տարվա ամռանը: Ապրիլի 27-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Այբեք Սմադիյարովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մայիսին բանակցություններ չեն լինի: Դրանք պլանավորվում են ամռանը: Առայժմ բանակցությունների անցկացման մասին հայտեր երաշխավոր երկրներց (սիրիական հիմնախնդրի կարգավորման Աստանայի գործընթացի՝ Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իրանից) մենք չենք ստացել: Տեղեկատվություն ենք սպասում նրանցից»,- ասել Է Սմադիյարովը՝ պատասխանելով Ղազախստանում Սիրիային նվիրված միջազգային հանդիպման անցկացման ժամկետների մասին հարցին: Ավելի վաղ հաղորդվել Է, որ Աստանայի ձեւաչափով Սիրիային նվիվրած հերթական բանակցությունները Նուր Սուլթանում կկայանան ընթացիկ տարվա կեսերին:

Այդ ձեւաչավով 15-րդ միջազգային հանդիպոմը տեղի Է ունեցել փետրվարի 16 – 17-ը Սոչիում: Դրա արդյունքներով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները համատեղ հայտարարության մեջ հավաստել են Սիրիայի ինքինշխանության եւ տարածքային ամբողջականության անփոփոխ կողմնակցությունը եւ համաձայնության են եկել շարունակելու ահաբեկչության դեմ պայքարն Արաբական Հանրապետության տարածքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում