Հասարակական

Երևանի ավագանին Աղվան Չատինյանին կշնորհի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանին Աղվան Չատինյանին կշնորհի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրակարգում կա 18 հարց:

Երևանի ավագանին որոշում կընդունի լեռնագնաց, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար» Աղվան Չատինյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշ հավելվածենորւմ փոփոխություններ կատարելու մասին։

Օրակարգում ընդգրկված են նաև Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միանալու, հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու, կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունքի մասին և այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում