Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՖՖ-ն և Արմեն Մելիքբեկյանը դատական հայց են ներկայացրել Էդմոն Մարուքյանի դեմ

ՀՖՖ-ն և Արմեն Մելիքբեկյանը դատական հայց են ներկայացրել Էդմոն Մարուքյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը  դատական հայց են ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է ապրիլի 15-ին և մակագրվել դատավոր Լիլիթ Սարգսյանին:

ՀՖՖ-ն ու Մելիքբեկյանը պահանջում են զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել:

Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների` հայցի պատճառը Մարուքյանի տեսաուղերձն է եւ դրա բովանդակությունը, որը պարունակում է զրպարտության հատկանիշներ: Նա նշել է, որ ՀՖՖ ղեկավարության մակարդակով «Լոռի» ակումբի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]