Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը չի բախի ԵՄ-ի հետ հարաբերությունների փակ դուռը

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը չի բախի ԵՄ-ի հետ հարաբերությունների փակ դուռը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի բախի Եվրամիության հետ համագործակցության փակ դուռը, Բրյուսելը ձեւացնում Է փոխգործակցությունը՝ կործանելով նրա ճարտարապետությունը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Բուլատովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր երկրի հետ սերտ համագործակցության փաստական նմանակումը ոչ մի ձեւով չի կարող նենգափոխել կառուցողական երկխոսությունը»,-ասել Է Բուլատովը՝ հանդես գալով «Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարները բնապահպանության բնագավառում» առցանց-սեմինարի ընթացքում:

Նա ընդգծել Է, որ թեեւ Եվրամիության ներկայացուցիչները «բարձրաձայն կրկնում են» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության անհրաժեշտության մասին, այդ խոսքերը չեն հաստատվում գործողություններով. համագործակցության ողջ ճարտարապետությունը, որը զարգացել Է տարիներ շարունակ, կործանվել Է, հայտարարել Է դիվանագետը:

Բուլատովն ընդգծել Է, որ Ռուսաստանը պատրաստ չԷ ընդհանուր շահերի բնագավառներ գտնել համագործակցության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում