Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Դիլիջանի միջազգային դպրոցի» հարկային արտոնությունների օրինագծի վերաբերյալ առաջարկ չի ներկայացվել

«Դիլիջանի միջազգային դպրոցի» հարկային արտոնությունների օրինագծի վերաբերյալ 
առաջարկ չի ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավորների և կառավարության կողմից առաջարկ չի ներկայացվել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի ապրիլի 16-ի նիստում ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

«Նախագծի առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում Ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել, նախագծի վերաբերյալ առաջարկություններ չունի նաև կառավարությունը: Ըստ այդմ, նախագիծը երկրորդ ընթերցմամբ ձեր դատին է ներկայացված առաջին ընթերցմամբ ընդունված խմբագրությամբ»,- ասաց Պողոսյանը:

Գործող օրենքով հստակ կարգավորված չեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների՝ ծրագրին չառնչվող այն գործարքների հետ կապված հարաբերությունները, որոնց համար նախկինում կիրառվել են օրենքով սահմանված հարկային արտոնություններ: Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի կիրառության ընթացքում ծագած խնդիրների լուծումն ու ծրագրի հետագա իրականացումը խոչընդոտող պայմանների վերացումն է:

Ապրիլի 14-ին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 91 «կողմ» և 21 «ձեռնպահ» ձայներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]