Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ

ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին «Ռուսաստանի թշնամական վարքագծի» հետ կապված կանչել է ԱԳՆ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ՄԲ ԱԳՆ-ի կողմից «Ռիա-նովոստի»-ին տրամադրված հայտարարության մեջ:

«Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին Ռուսաստանի թշնամական վարքագծի հետ կապված, այդ թվում կիբերհարձակումների, ժողովրդավաչական գհործընթացներին ներգրավվածության, ուկրաինական սահմանին ռազմական ներկայության ուժեղացման ու Ղրիմի անօրինական բռնազավթման հետ կապված խոր մտահոգությամբ կանչել է ԱԳՆր»,- ասված է հայտարարության մեջ:   

Գործնականում միաժամանակ հայտնի է դարձել, որ Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեվին կանչել են Լեհաստանի ԱԳՆ: Դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն, «կանչը կապված է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետ»: Եվս մեկ պատճառ կարող է լինել Ուկրաինայի հարավային սահմանին իրավիճակը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]