Միջազգային

Պուտինը Լիբանանի վարչապետի հետ քննարկել Է երկրի ինքնիշխանությանն աջակցելու հարցը

2 րոպեի ընթերցում

Պուտինը Լիբանանի վարչապետի հետ քննարկել Է երկրի ինքնիշխանությանն աջակցելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Լիբանանի նախարարների խորհրդի նախագահ նշանակված Սաադ Հարիրիի հետ, որը Մոսկվայում Է գտնվում աշխատանքային այցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Կայացել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Լիբանանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ նշանակված Սաադ Հարիրիի հետ, որը Մոսկվայում Է գտնվում աշխատանքային այցով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

«Ռուսաստանի նախագահը Սաադ Հարիրիին եւ Լիբանանի բոլոր մուսուլմաններին շնորհավորել Է սուրբ Ռամադան ամսվա սկսվելու առթիվ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Ռուսական կողմից հաստատվել Է սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Լիբանանի ինքնիշխանության, անկախության, միասնության եւ տարածքային ամբողջականության»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

«Շոշափվել են երկկողմ համագործակցության առանձին թեմաներ՝ շեշտը դնելով առեւտրա-տնտեսական կապերի ամրապնդման եւ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ոլորտում, ներառյալ Լիբանան ռուսաստանյան պատվաստանյութերի մատակարարումը, պրոֆիլային գերատեսչությունների միջեւ շփումների ակտիվացման վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր: Համատեղ աշխատանքի պատրաստակամություն Է հայտնվել այժմ Լիբանանում ապրող սիրիացի փախստականների՝ անվտանգ հայրենիք վերադառնալու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում