Միջազգային

Լավրովն ու Լինդեն քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Լավրովն ու Լինդեն քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը:

Հաղորդագրությունում ասված է, որ ռուսական կողմը մտահոգություն է հայտնել հակամարտության էսկալացիայի կապակցությամբ:

«Ընդգծվել է Մոսկվայի հետաքրքրվածությունը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում