Միջազգային

Փարիզը, Բեռլինը եւ Լոնդոնն անհանգստացած են մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացում սկսելու՝ Թեհրանի որոշումից

1 րոպեի ընթերցում

Փարիզը, Բեռլինը եւ Լոնդոնն անհանգստացած են մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացում սկսելու՝ Թեհրանի որոշումից
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի որոշումը մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացման մասին հարուցում Է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի անհանգստությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որն ապրիլի 14-ին տարածվել Է եռակողմ կոնսուլիացիաների արդյունքների ամփոփումից հետո:

Փաստաթղթում նշված Է, որ այդ երեք երկրները «մեծ մտահոգությամբ են ծանոթացել այն ծանուցմանը, որն Իրանը հղել Է ՄԱԳԱՏԷ-ին՝ արդիականացված ցենտրիֆուգների օգտագործմամբ մինչեւ 60 տոկոսի մակարակ ուրանի հարստացում սկսելու վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում