Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՆ-ը Գերմանիայում 500-ով կավելացնի է իր զորակազմը

ԱՄՆ-ը Գերմանիայում 500-ով կավելացնի է իր զորակազմը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պատրաստվում Է Գերմանիայի տարածքում իր ռազմական ներկայությունն ավելացնել 500-ով: Ապրիլի 13-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ Կարենբաուերն՝ ամփոփելով Բեռլինում ամերիկացի իր պաշտոնակից Լլոյդ Օսթինի հետ կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԳԴՀ-ում զորքերը կուժեղացվեն 500 զինվորով: Դա համախմբվածության ուժեղ նշան Է»,- ասել Է նա: Նախարարը չի ճշտել, թե ինչ ժամկտեներում կժամանեն զիծառայողները, հատկապես որ ռազմակայանում կտեղաբաշխվեն եւ որոնք կլինեն նրանց խնդիրները:

Նախորդ նախագահ Դոնալդ Թրամփն ասում Էր, որ Վաշինգտոնը ԳԴՀ-ի տարածքում իր զինվորական համակազմի թվաքանակը 34,5 հազարից կկրճատի մինչեւ 25 հազար, եթե Բեռլինը չվճարի նրանց տեղաբաշխման համար եւ չավելացնի պաշտպանության ծախսերը՝ ՆԱՏՕ-ի շրջանակում համաձայնություններին համապատասխան: Գործող նախագահ Ջո Բայդենն այդ պլաններից հրաժարվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am