Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճի մասին

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների, դրա պատճառով մահերի թիվը շարունակաբար աճում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հունվարին և փետրվարին ողջ աշխարհում վեց շաբաթ շարունակ նկատվում էր կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազում: Հիմա արդեն յոթերորդ շաբաթն է՝ վարակվածների թիվն աճում է, և չորրորդ անընդմեջ շաբաթն է, որ աճում է մահացությունը»,- ասել է նա:

ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ կորոնավիրուսը սովորական գրիպ չէ, իսկ փորձագետները դեռևս չգիտեն վիրուսի երկարաժամկետ հետևանքներն օրգանիզմի համար, ուստի անհրաժեշտ է շարունակել պահպանել անվտանգության միջոցառումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am