Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Լավրովը պատմել Է Ռուսաստանի եւ Պակիստանի համատեղ վարժանքների հեռանկարների մասին

Լավրովը պատմել Է Ռուսաստանի եւ Պակիստանի համատեղ վարժանքների հեռանկարների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կշարունակի Պակիստանի հետ համատեղ վարժանքները հանրապետության հակաահաբեկչական ներուժի ամրապնդման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Կշարունակենք աջակցություն ցուցաբերել Պակիստանի Իսլամական Հանրապետության (ՊԻՀ) ուժային գերատեսչությունների հակաահաբեկչական պոտենցիալի ամրապնդման գործում համատեղ վարժանքների անցկացման միջոցով, ներառյալ «Բարեկամությունը» եւ «Արաբական մուսոն»-ը,-հայտարարել Է Լավրովը՝ News International պակիստանյան թերթին տված հարցազրույցում: Ինչպես նշել Է Լավրովը, «Մոսկվայի եւ Իսլամաբադի միջեւ ստեղծվել են բարեկամական, կառուցողական հարաբերություններ»:

Ռուսաստանցի նախարարի խոսքով՝ անցած տարին ռեկորդային դարձավ երկկողմ ապրանքաշրջանառության համար. «այն աճել Է 46 տոկոսով եւ կազմել 790 մլն դոլար»: «Անհրաժեշտ ջանքեր կներդնենք «Հյուսիս-Հարավ» գազատարի շինարարությունն սկսելու համար, որն առաջատար նախագիծ Է Էներգետիկայի բնագավառում: Հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներս կհամաձայնեցվեն մնացած բոլոր տեխնիկական հարցերը:

Ռուսաստանյան ընկերությունները պատրաստ են մասնակցել ՊԻՀ-ի Էներգետիկական հատվածի եւ երկաթուղային համակարգի արդիականացման գործին»,-ասել Է նախարարը: Լավրովը նախօրյակին այցով ժամանել Էր Պակիստան: Ապրիլի 7-ին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը բանակցություններ կվարի պակիստանցի գործընկերների եւ բարձրագույն քաղաքական ու զինվորական ղեկավարության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am