Միջազգային

Զելենսկին հայտարարել Է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող Է կանգնեցնել հակամարտությունը Դոնբասում

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել Է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող Է կանգնեցնել հակամարտությունը Դոնբասում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ խոսակցության ընթացքում հայտարարել Է, որ Կիեւի համար առավել հրատապ հարցը ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ գործողությունների պլան (ԱԳՊ) ստանալն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մենք հանձնառու ենք մեր բանակի եւ պաշտպանական հատվածի բարեփոխմանը, բայց միայն բարեփոխումներով Ռուսաստանին չես կանգնեցնի: ՆԱՏՕ-ն Դոնբասում դեպի պատերազմի ավարտ տանող միակ ճանապարհն Է:

ԱԳՊ-ն իսկական նախազգուշացում կդառնա Ռուսաստանի համար»,-Զելենսկու խոսքը ապրիլի 6-ին մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին իրազեկել Է «Ռուսաստանի կողմից ուկրաինական սահմանների մոտ զորքերը կենտրոնացնելու եւ հարձակման դրանց պատրաստ լինելու մակարդակի բարձրացման մասին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում