Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԴԺՀ-ի շփման գծում իրադրությունը գնահատել են որպես բավականին վտանգավոր

ԴԺՀ-ի շփման գծում իրադրությունը գնահատել են որպես բավականին վտանգավոր

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրադրությունը Դոնբասի շփման գծում կարելի Է գնահատել որպես բավականին վտանգավոր. Ուկրաինայի ուժայինները տեխնիկա են բերում, ականազերծում են անցկացնում դիրքերից առաջ, հայտարարել Է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության՝ հակամարտության կարգավորման գծով շփման խմբում լիազոր ներկայացուցիչ, ԴԺՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Նատալյա Նիկոնորովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ԴԺՀ-ում հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից գնդակոծությունների թվի ավելացման մասին: Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը չի բացառել Դոնբասում Կիեւի լայնամասշտաբ գրոհի հնարարավորությունները, նշելով, որ «Ուկրաինայում դրա համար ամեն բան պատրաստ Է»:

«Այժմ մենք օպերատիվ իրադրությունը գնահատում ենք որպես բավականին վտանգավոր, քանի որ ուկրաինական կողմից շփման գծի մոտ տեխնիկա բերելու հաստատված փաստեր կան: Դրանից բացի, հենց այնպես չԷ նաեւ ականազերծման անցկացումն Ուկրաինայի դիրքերից առաջ. ամենայն հավանականությամբ՝ հարձակվելու համար»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել Է Նիկոնորովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am