Միջազգային

Թուրքիան կարող Է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ճյուղում համագործակցության շուրջը

2 րոպեի ընթերցում

Թուրքիան կարող Է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ճյուղում համագործակցության շուրջը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մոտ ժամանակներս կարող Է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ոլորտում համագործակցության շուրջը: Ապրիլի 5-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է Թուրքիայի Տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրիմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք երկկողմ հարաբերություններ ենք կառուցում երկրների հետ եւ բազմաթիվ հարաբերություններ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք մենք սահամենել ենք մեր նպատակներին համապատասխան: Հաշվի առնելով, որ մենք արդեն աշխատում ենք տարբեր երկրների հետ, այդ թվում Ռուսաստանի հետ համագործակցության ընդհանուր պայմանների վրա, մենք պլանավորում ենք (համաձայնագիր) ստորագրել մոտ ժամանակներս»,- ընդգծել Է Յըլդըրիմը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Տիեզերքի յուրացումը շատ բարդ եւ թանկ արժեցող աշխատանք Է, որը պահանջում Է բարձր տեխնոլոգիաներ, ուստի միջազգային համագործակցությունը շատ կարեւոր դեր Է խաղում այդ բնագավառում: Միջազգային մակարդակում մեր նպատակը կայուն գործընկերային հարաբերությունների հաստատումն Է տարածաշրջանային գործընկերների՝ մեր հարեւանների հետ: Ինչ վերաբերում Է Ռուսաստանին, ապա մենք մեծ հնարավորություններ ունենեք տիեզերական գործունեության շատ ոլորտներում: Մենք ենթադրում ենք, որ կկարողանանք առաջ շարժվել շատ ավելի արագ, եթե կարողանանք կառուցել կայուն գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա»,- հայտարարել Է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում