Տարածաշրջանային

Իրանի նախագահը հայտնել է երկրում կորոնավիրուսի չորրորդ ալիքի տարածման մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը հայտնել է երկրում կորոնավիրուսի չորրորդ ալիքի տարածման մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության երկու նահանգներում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 3-ին հայտնել է նախագահ Հասան Ռոհանին՝ չհստակեցնելով, թե որ նահանգների մասին է խոսքը:

Ռոհանին ընդգծել է, որ եթե չձեռնարկվեն համապսատխան միջոցներ, ալիքը կտարածվի Իրանի նաև մյուս նահանգներում:

Իրանում ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1 մլն 908 հազար 974 է, մահացել՝ 62 հազար 876 մարդ:

Փետրվարի 9-ից երկրում սկսվել են անվճար, կամավոր պատվաստումները՝ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այնուհետև սկսել են օգտագործվել նաև չինական Sinopharm և հնդկական Bharat Biotech ընկերությունների պատվաստանյութերը:

Ակնկալվում է, որ իրանական արտադրության պատվաստանյութի կիրառումը կսկսվի ապրիլից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում