Միջազգային

ԵԱՀԿ-ն երկարաձգել Է Ուկրաինայում դիտորդական առաքելության մանդատը

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն երկարաձգել Է Ուկրաինայում դիտորդական առաքելության մանդատը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի գործող նախագահ եւ Շվեդիայի արտաքին գործրի նախարարության ղեկավար Անն Լինդեն ողջունել Է այդ միջազգային կազմակերպության մշտական խորհրդի որոշումն Ուկրաինայում Եվրակազմակերպության Հատուկ մոնիտորինգային առաքելության բյուջեն հաստատելու եւ մանդատը եւս մեկ տարով՝ մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը երկրաձգելու մասին: Մարտի 31-ին այդ մասին հայտնել են ԵԱՀԿ-ի կենտրոնակայանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ողջունում եմ փոխհամաձայնության ձեռքբերումը ԵԱՀԿ-ի խոշորագույն դաշտային գործողության՝ Ուկրաինայում Հատուկ մոնիտորինգային առաքելության բյուջեի եւ մանդատի շուրջը»,- ասված Է Լինդեի՝ տարածված հայտարարության մեջ: Եվրակազմակերպության Հատուկ մոնիտորինգային առաքելության ընթացիկ մանդատն ավարտվել Է մարտի 31-ին: Կազմակերպության անդամ պետությունները մի քանի շաբաթ աշխատել են մանդատի երկարաձգման շուրջը փոխհամաձայնության հասնելու վրա, բայց մեկ երկրի ներկայացուցիչներ հայտնել են, որ տակավին չեն ստացել իրենց կառավարության համապատասխան հրահանգները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում