Միջազգային

Չեխիայում ավելի քան 180 հազար հավ եւ բադ կոչնչացնեն թռչնագրիպի պատճառով

2 րոպեի ընթերցում

Չեխիայում ավելի քան 180 հազար հավ եւ բադ կոչնչացնեն թռչնագրիպի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անասնաբույժները 182 500 հավ եւ ընտանեկան բադ կոչնչացնեն Պրահային հարող թռչնաֆերմաներում՝ Միջին Չեխիայի երկրամասում եւՉեխիայի հյուսիսում գտնվող Կրալովեգրադի երկրամասում թռչնագրիպի H5N8 բարձրախտածին մանրԷահիմքի տարածման պատճառով: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել Է Չեխիայի ռադիոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ոչնչացման են ենթակա 175 հազար հավ Կրալովեգրադի երկրամասի Կոշիչկի գյուղում եւ 7 500 ընտանի բադ Միջին Չեխիայի երկրամասի Նիմբուրկ քաղաքի շրջանի Զագորնիցի գյուղում:

Չեխիայում գրանցվել Է թռչնագրիպի 25 օջախ: Վերջին օրերին հանրապետությունում ոչնչացվել Է 150 հազար բադերի ավելի քան մեկ երրորդը, որոնք ֆերմերներն օգտագործում են ընտանի թռչնի այդ տեսակի պոպուլյացիայի վերարտադրության համար: Թռչնագրիպն ընթացիկ տարվ սկզբից տարածվել Է գործնականում Չեխիայի ամբողջ տարածքում: Հանրապետության իշխանությունները մտադիր են դիմել Եվրամիությանը՝ թռչնաֆերմաների սեփականատերերին եւ անհատական ֆերմերներին փոխհատուցումներ վճարելու առաջարկությամբ, որոնք հարկադրված են եղել ոչնչացնելու ընտանի թռչուններին:

Չեխիայի գյուղատնտեսության նախարարությունն ավելի վաղ պարզել Է, որ ընտանի թռչուններին հիվանդության փոխանցումն իրականցվել Է վայրի բադերի կողմից: Թռչնագրիպով մարդու վարակման ռիսկը գնահատվում Է որպես շատ ցածր: Չեխիայում թռչնագրիպի խոշոր բռնկում Էր արձանագրվել 2020 թվականի սկզբին: Այն ժամանակ վարակը նույնպես բերել Էին չվող թռչունները: Կատարվել Է ընտանի թռչնի գրեթե 140 հազար առանձնյակի ոչնչացում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում