Միջազգային

ԵՄ-ն եւ ԱՀԿ-ն Երկիր մոլորակի կենսոլորտի պաշտպանության գլոբալ համաձայնագրի մշակման կոչ են արել

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն եւ ԱՀԿ-ն Երկիր մոլորակի կենսոլորտի պաշտպանության գլոբալ համաձայնագրի մշակման կոչ են արել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) երկրների ղեկավարները եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջարկել են համավարակից հետո մշակել գլոբալ համաձայնագիր, որտեղ առաջին անգամ միավորված կլինեն մարդկանց, կենդանիների առողջության եւ «մոլորակի առողջության» հարցերը: Այդ մասին ասված Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշել եւ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է մարտի 30-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք համոզված ենք, որ երկրները պետք Է միասին աշխատեն համավարակներին նախապատրաստման եւ դրանց պատասխանի նոր միջազգային համաձայնագրի վրա: Այդ համաձայնագիրը կներառի «միասնական առողջության» սկզբունքի (միջազգային) ճանաչումը, որը կմիավորի մարդու, կենդանիների եւ ամբողջ մոլորակի առողջությունը»,- նշված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում