Միջազգային

Աֆղանստանից զորքերի ցանկացած դուրսբերում կհամաձայնեցվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ. Բլինկեն

3 րոպեի ընթերցում

Աֆղանստանից զորքերի ցանկացած դուրսբերում կհամաձայնեցվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ. Բլինկեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանից ամերիկյան զորքերի ցանկացած դուրսբերում կիրականացվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ համաձայնեցումից հետո: Մարտի 23-ին այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպանը ժամանելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աֆղանստանից զորքերի դուրսբերման շուրջը քննարկումը ՆԱՏՕ-ի 30 երկրների արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկն Է, որը տեղի Է ունենում մարտի 23 – 24-ը Բրյուսելում: Նախարարները պետք Է քննարկեն այդ երկրից ՆԱՏՕ-ի զորքերի դորսբերման նպատակահարմարության հարցը մարտական գործողությունների գրեթե 20 տարուց հետո:

Ըստ «Թալիբան» շարժման հետ ԱՄՆ-ի հաշտության համաձայնությունների՝ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն պետք Է իրենց զորքերն Աֆղանստանց դուրս բերեն մինչեւ 2021 թվականի մայիսը: Սակայն ռազմական իրադրությունն այնտեղ չափազանց լարված Է, թալիբների խմբավորումների զգալի մասը չի թաքցնում բացահայտ նախապատրաստությունը կառավարական ուժերի դեմ հարձակողական գործողություններին 2021 թվականի գարնանը:

Այս պայմաններում երկու հնարավոր որոշումները ՆԱՏՕ-ի պետությունների համար կարող են աղետալի հետեւանքներ ունենալ:

Երկրից զորքերը դուս բելերով՝ նրանք ոչ միայն կթուլացնեն Քաբուլի իշխանությունն, այլեւ կբարոյալքեն կառավարական ուժերը՝ գործելու հզոր ազդանշան տալով «Թալիբանին», ինչպես նաեւ ավելի արմատական ահաբեկչական խմբավորումներին, որոնց պարագլուխները երբեք հավանություն չեն տվել ԱՄՆ-ի հետ համաձայնությանը:

Մնալով Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի սահմանափակ ուժերը թույլ չեն տա բեկել իրադրությունը, եւ այդ քայլը լայնորեն կօգտագործվի հակակառավարական ուժերի քարոզչության մեջ, որոնք կսկսեն պնդել, թե ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնություններին վստահել չի կարելի: Դա նույնպես կարող Է զգալիորեն ուժեղացնել անհաշտ իսլամիստների դիրքերը:

Ըստ որում Էապես մեծացնել ռազմական ներկայությունն այդ երկրում, իրադրությունը բեկելու համար, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն չեն կարող: Դրա համար միջոցներ չկան աֆղանական ռազմարշավից դաշինքի պետություններում համընդհանուր հոգնածությության, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների պատճառով:

Այսպիսով, եթե դրանից հետո թալիբներն այնուամենայնիվ հաթանակ տանեն կառավարական ուժերի նկատմաբ, ապա դա կդառնա դաշինքի իրական ռազմական պարտությունը նրա պատմության մեջ խոշորագույն ռազմարշավում, որը շարունակում Է երկու տասնամյակ, այսինքն՝ իր մաստաբներով աղետալի արդյունքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում