Տնտեսություն

Նախատեսվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ

3 րոպեի ընթերցում

Նախատեսվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստում կքննարկվի օրենքի նախագիծ, որով նախատեսվում է օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողի ինստիտուտ: Օրինապահ հարկ վճարողներին կտրամադրվեն վարչարարարության իրականացման մի շարք բարենպաստ պայմաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նախագծով ներկայացված է օրինապահ հարկ վճարողի ինստիտուտի օրենսդրական ամրագրման առաջարկը: «Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարումը և ամրապնդել հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, որպեսզի հարկային կարգապահությունն ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այլ նաև գնահատվի, լինի շահավետ և առավել գրավիչ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ներկայումս հավաստագիր ունեցող հարկ վճարողների ցանկը տրամադրվում է ՀՀ ԿԲ-ին, որն էլ իր հերթին այն տեղեկացնում է առևտրային բանկերին՝ հավաստագրի գործողության ժամկետում վարկ ստանալու համար: Միևնույն ժամանակ օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործարար համբավը բնութագրող գործիք է: Նախագծով առաջարկվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարարության իրականացման մի շարք բարենպաստ պայմաններ: Նախագծի ընդունումից հետո կառավարության կողմից կսահմանվեն օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները և հավաստագրի տրամադրման կարգը:

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել Հարկ վճարողի օր: Առաջարկվում է հարկ վճարողի օրը նշել ապրիլի 19-ին:

Օրինապահ հարկ վճարող ճանաչվելու համար կարող են դիմում ներկայացնել միայն ավելացված արժեքի հարկ վճարողները:

Նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Տնտեսություն

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Եվրոպական ինդեքսներ - 25/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 25/07/24

Ամերիկյան ինդեքսներ - 25/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ - 25/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 25/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 25/07/24

Նավթի գներն աճել են- 25/07/24

Տնտեսություն

Նավթի գներն աճել են- 25/07/24

Կայունացման և զարգացման եվրասիական ֆոնդը 200 միլիոն դոլար կտրամադրի ՀՀ-ին Քաջարանի թունելի շինարարության համար

Տնտեսություն

Կայունացման և զարգացման եվրասիական ֆոնդը 200 միլիոն դոլար կտրամադրի ՀՀ-ին Քաջարանի թունելի շինարարության համար

ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով

Տնտեսություն

ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով

Եվրոպական ինդեքսներ- 24/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 24/07/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 24/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 24/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/07/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում