Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպում այսօր չի նախատեսվում

Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպում այսօր չի նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մարտի 17-ին սպասվող հանդիպման մասին շրջանառվող լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց. «Այսօր նման հանդիպում նախատեսված չէ: Ընդհանրապես, եթե նախատեսվի, ապա լրացուցիչ կտեղեկացնենք»:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ նման քննարկում ընդհանրապես չի եղել: «Ես այդ լուրն առաջին անգամ կարդացի մամուլում: Մենք նման քննարկում ընդհանրապես չենք ունեցել»,- «Արմենպրես»-ին ասաց Զոհրաբյանը:

ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ մարտի 17-ին սպասվում է Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որից հետո կհայտարարվի Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների հստակ օրվա մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am