Քաղաքականություն

Շվեդիան մտադիր է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Լինդե

1 րոպեի ընթերցում

Շվեդիան մտադիր է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Լինդե

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները և մտադիր է խորացնել համագործակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն: « Մենք մտադիր ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Սա հստակ արտացոլվում է Երևանում մեր անմիջական ներկայությամբ, այսինքն՝ ռեզիդենտ դեսպան նշանակելով»,- ասաց նա:

Նա հավելեց, որ տպավորված է Հայաստանում սկսված ժողովրդավարական բարեփոխումներով: «Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսանք, թե որքան փխրուն կարող է այդ առաջընթացը լինել: Ես բոլոր կողմերին կոչ եմ հղում հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ հարգելով ժողովրդավարական գործընթացները և օրենքի գերակայությունը՝ ըստ ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների»,- անդրադառնալով Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին՝ եզրափակեց Անն Լինդեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում