Միջազգային

Սիրիայում պայթյունի հետևանքով տուժել է հինգ երեխա

1 րոպեի ընթերցում

Սիրիայում պայթյունի հետևանքով տուժել է հինգ երեխա

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչների գործի դրած ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով հինգ երեխա է վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը:

«Մայսար թաղամասի բանջարեղենի շուկայի հարևանությամբ տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով հինգ երեխա ստացել է վիրավորում, նրանց մեջ կան նաև ծանր վիճակում գտնվողներ»,- նշել է հեռուստաալիքը:

Ահաբեկչական խմբավորումների անդամներն իրենց դիրքերը լքելուց առաջ ականապատել են այդ տարածքները: Մարտի 7-ին Համայում ականի պայթունի հետևանքով զոհվել էր ավելի քան 18 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում