Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆինլանդիայում սահմանվել են խիստ կարանտինային միջոցառումներ

Ֆինլանդիայում սահմանվել են խիստ կարանտինային միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայում մարտի 8-ից խիստ կարանտինային միջոցառումներ են սահմանվել` երկրում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը,  Ֆինլանդիայի կառավարության սահմանած խիստ սահմանափակումները կտևեն երեք շաբաթ:

Միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների ուսումը կիրականացվի հեռավար ռեժիմով, չեղյալ կհայտարարվեն 12 տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված պարապմունքները, խորհուրդ է տրվում աշխատողներին իրենց աշխատանքները իրականացնել հեռավար ռեժիմով: 

Նախատեսվում է նաեւ ռեստորանների, բարերի, սրճարանների եւ գիշերային ակումբների փակում, սակայն այդ մասին երկրի խորհրդարանը պետք է որոշում ընդունի միայն երկուշաբթի: Այս եւ այլ միջոցառումները չեն տարածվի Ֆինլանդիայի մի շարք շրջաններում, որտեղ համաճարակային իրավիճակը հանգիստ է:

Ֆինլանդիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 511-ով վերջին տվյալներով, հասել է 62 063-ի, գրանցվել է 767 մահվան դեպք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am