Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կա հասկացվածություն, որ պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհ գտնել. Մարուքյանը՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո  

Կա հասկացվածություն, որ պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհ 
գտնել. Մարուքյանը՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ամփոփել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները և ներկայացրել մանրամասներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարուքյանն ասաց, որ ընթացել են որոշակի չափով բանակցություններ` երկրում ստեղված իրավիճակից դուրս գալու հարցով:

«Ըստ էության, վարչապետը գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, բայց մենք ենք կապում: Իսկ ինչու ենք կապում, որովհետև երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև գլխավոր շտաբի խնդիրը: Այս պահին չունենք որևէ համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ»,- ասաց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կարևորեց խորհրդարանական մյուս ուժի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը այդ հարցով, որովհետև միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշմամբ չեն կարող պրոցեսներն առաջ գնալ, և խորհրդարանը չի կարող ցրվել:

«Հետևաբար` եթե տեղի ունենա ԲՀԿ-ի հետ հանդիպումը կամ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ կլինի, կարծում եմ, որ նորից կլինեն բանակցություններ, որովհետև այս պահին որևէ հարցով չունենք համաձայնություն, բայց այն, որ պետք է ճանապարհ գտնենք երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք հասկացվածություն»,- եզրափակեց Մարուքյան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 4-ին ժամանել է կառավարություն, որտեղ կայացել է նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am