Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 115,5 միլիոնին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 115,5 միլիոնին. ԹԱՐՄ 
ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 115 մլն 495 հազար 301 դեպք է հաստատվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 563 հազարից: Ապաքինվել է ավելի քան 91 միլիոն մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 29 մլն 375 հազար 702 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 529 հազար 307 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 11 մլն 152 հազար 127-ի, մահերինը՝ 157 հազար 447-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 10 միլիոն 647 հազար 845 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 257 հազար 562 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 4 մլն 278 հազար 750 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 10 հազար 535 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 87 հազար 348 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 188 հազար 400, մահերինը՝ 123 հազար 296: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 656 հազար 699 վարակվածության ընդհանուր, 60 հազար 353 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 271 հազար 739-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 541 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 85-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 89 հազար 933 է, որից ապաքինվել է 85 հազար 111-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]