Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ-ի մասին փաստաթղթով կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին

Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ-ի մասին փաստաթղթով կոչ է արել 
վերադարձնել բոլոր ռազմագերիներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթին, որով կոչ է արվում անհապաղ վերադարձնել պատերազմի հետևանքով ռազմագերի դարձած բոլոր անձանց: «Արմենպրես»-ին այս մասին Հռոմից հայտնեց լրագրող Թալալ Խրայիսը:

Համապատասխան բանաձևը պատգամավորների պալատին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Պյերո Ֆասինոն:

Ինչպես ասվում է բանաձևի տեքստում, այն կառավարությանը պարտավորեցնում է կոչ անել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, խրախուսել կողմերին կառուցողական կերպով ձգտել նպաստել տարածքների ականազերծմանը՝ կոչ անելով նրանց միմյանց տրամադրել ականապատ տարածքների քարտեզները: Կառավարությանը կոչ է արվում նաև ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում և Եվրոպական միության համապատասխան հարթակներում աջակցել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարմանը:

Ըստ բանաձևի՝ Իտալիայի կառավարությունը նաև պետք է կոչ անի Մինսկի խմբի համանախագահին՝ աջակցելու կողմերի միջև բանակցություններին, որոնք միտված են տարածաշրջանում խնդրի վերջնական լուծմանը: Նախատեսվում է, որ Իտալիայի կառավարությունը երկու երկրների հաշտեցման և բանակցությունների վերսկսման համար պետք է օգտագործի նրանց հետ առկա գերազանց հարաբերությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am