Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գնումների գործընթացում կարգավորումներ կկատարվեն. oրինագիծն ընդունվեց

Գնումների գործընթացում կարգավորումներ կկատարվեն. oրինագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում են պետական գնումների պլանավորման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման կարգերը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծն ընդունվեց 77 «կողմ», 5 «դեմ» և 15 «ձեռնպահ» ձայներով:

Օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Գևորգ Պապոյանը:

Նախագծով սահմանվում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը:

«Հիմնական նպատակը, որ դրել էինք, հանրային վերահսկողության իրականացնումն է գնումների գործընթացի հանդեպ: Օրենքի ընդունումից հետո գնման գործընթացին մասնակցած, բայց չհաղթած մասնակիցը կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը, ՀԿ-ները, որոնք մասնագիտացված են այդ գործընթացում, կկարողանան պայմանագրի կատարման, կառավարման շրջանակում հանրային հսկողություն իրականացնել բոլոր այն գնումների դեպքում, որտեղ բազային միավորը պայմանագրի գնի դեպքում գերազանցում է»,- նախագծի ներկայացման ընթացքում ասաց Պապոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]