Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիմոնյանը չբացառեց արտահերթ ընտրությունների հարցով Ծառուկյանի հետ հանդիպման հնարավորությունը

Սիմոնյանը չբացառեց արտահերթ ընտրությունների հարցով Ծառուկյանի հետ 
հանդիպման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ արտահերթ ընտրությունների հարցով զրույց կլինի իշխանության և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ընտրությունների հարցով հանդիպում լինի Ծառուկյանի հետ:

«Ես չեմ բացառում, որ այսօր և վաղը նման զրույց կարող է տեղի ունենալ: Կարող է հանդիպում լինել, կարող է՝ այլ ձևաչափ լինել, բայց չեմ բացառում և սպասում եմ դրան»,- ասաց Սիմոնյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հուշագիր ստորագրել և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]