Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱԻ նախարարը սպայական կոչումներ է հանձնել

ԱԻ նախարարը սպայական կոչումներ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ին կայացել է Արտակարգ իրավիճակների նախարարության ամենամսյա խորհրդակցությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկաներին շնորհավորել է Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առթիվ՝ կարևորելով յուրաքանչյուրից պահանջվող ջանքերի գործադրումը՝ բնակչության պատրաստվածության, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ:

Մեկ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Դավիթ Ավետիսյանը, Շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյանը: Նախարարը պահանջել է առավելագույն ուշադրություն դարձնել գույքագրման գործընթացին, որպեսզի հստակ արձանագրվեն ունեցած միջոցները:

Խորհրդակցության ավարտին նախարարը հերթական սպայական կոչումներ է հանձնել Փրկարար ծառայության մի քանի ներկայացուցիչների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am