Քաղաքականություն

Ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չի կայացել

1 րոպեի ընթերցում

Ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չի կայացել

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի շենքի մոտ հավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը

«Ժամը 18:00-ին պետք է տեղի ունենար ԱԺ նիստը, սակայն իշխանական խմբակցության պատգամավորներից որևէ մեկը չներկայացավ նիստին: Սա նշանակում է, որ այս իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Ավելի վաղ, ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին արտահերթ նիստ անցկացնելու համար ստորագրահավաք՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում