Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ-ում Իտալիայի դեսպանը հայտնել է Եվրոպային եւ Ռուսաստանին մերձեցնելու լավագույն միջոցը

ՌԴ-ում Իտալիայի դեսպանը հայտնել է Եվրոպային եւ Ռուսաստանին մերձեցնելու լավագույն միջոցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի եւ Ռուսաստանի ժողովուրդներին մերձեցնելու լավագույն միջոցը ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ այցագրային ռեժիմի դյուրացումն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերաչանոն:

«Մենք պետք Է ձգտենք առավելագույնս մերձեցնել Եվրոպայի եւ Ռուսաստանի ժողովուրդներին: Ես կարծում եմ, որ դրա լավագույն միջոցը ՌԴ-ից ԵՄ մուտքի համար այցագրային ռեժիմի դյուրացումն Է, երիտասարդների համար այցագրեր ստանալու գործընթացի դյուրացումը»,-ասել Է Տերաչանոն՝ հանդես գալով Բանկա Ինտենզայի եւ ՌԴ առեւտրա-արդյունաբերական պալատի «Ռուսաստան եւ Եվրոպա. նոր մարտահրավերներ տնտեսական համագործակցության եւ համավարակի հաղթահարման համար» երկրորդ համատեղ սեմինարում: Նա հույս Է հայտնել, որ Իտալիայի եւ ԵՄ-ի գործընկերները կհետեւան այդ ուղուն: Իտալիան տարիներ շարունակ հանդես Է գալիս Ռուսաստանի հետ այցագրային ռեժիմի դյուրացման օգտին:

Նման բանակցություններ անցկացվել են, սակայն 2014 թվականին դադարեցվել են ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերություններում առաջացած ճգնաժամի պատճառով: Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների հետ հարաբերությունները վատացել են Ուկրաինայում եւ Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, որը Ռուսաստանի հետ վերամիավորվել Է թերակղզում անցկացված հանրաքվեից հետո: Արեւմուտքը, ՌԴ-ին մեղադրելով միջամտության մեջ, նրա դեմ պատժամիջոցներ Է սահմանել, Մոսկվան պատասխան միջոցներ Է ձեռնարկել, ապրանքների ներմուծման փոխարինման կուրս վերցրել եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն արդյունավետ չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am