Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԹԱՐՄԱՑՎԱԾ. «Երևանյան բեսթսելեր». «Սուրբծննդյան հրեշտակը»՝ առաջատար. թարգմանական. հունվար, 2021

ԹԱՐՄԱՑՎԱԾ. «Երևանյան բեսթսելեր». «Սուրբծննդյան հրեշտակը»՝ առաջատար. 
թարգմանական. հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունվարի վաճառքների հիման վրա: «Արմենպրես»-ի հետ կապ չունեցող տեխնիկական վրիպակի պատճառով նյութը ներկայացնում ենք թարմացված տեսքով:

Առաջին հորիզոնականում է Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ.կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու...Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Երկրորդ հորիզոնականում է Վալերի Մանտոյի «Ակոսը»: Վալերի Մանտոն սիրահարված է Ստամբուլին ու դրա  բնակիչներին, սակայն նրան վրդովեցնում է այդտեղ տիրող քաղաքական ու հանրային մթնոլորտը՝ համատարած սարսափ, ատելություն ու կասկած։ Հենց այս ցածր բնազդներն է Ռեջեփ Էրդողանը բորբոքում «քաոսի եզրին հայտնված այս երկրում, որը դեգերում է արմատականության եւ բռնապետության միջեւ»։Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ գլխավոր հերոսուհին 1.5 տարի հետաքննում է Հրանտ Դինքի կյանքը։ Նա նեղուցի մի ափից մյուսն է անցնում, էժան ճաշարաններում քաբաբ ուտում, տրվում յոգային, քայլում այն բանտերի մոտով, որոնցում իրենց հայացքների համար տառապում են 150 լրագրողներ, հետեւում Հրանտ Դինքի ուրվականին, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում ենք»: Թարգմանիչ՝ Սամվել Գասպարյան:

Մարկ Արենի «Ռեքվիեմ Հուդայի համար» ստեղծագործությունը երրորդ տեղում է: Գիրքը ﬔզ պատմում է Հուդայի մասին, որն աշխարհ է վերադարձել իր հոգու փրկության համար: Շուրջ երկու հազար տարի նա տանջվել է, և ահա հասել է ժամը, որպեսզի մարդիկ հասկանան, որ ինքը ոչ թե մատնիչ է, այլ Աստծու կամքը կատարողն է Քրիստոսի՝ մարդկանց ﬔղքերի համար խաչվելու հարցում: Եվ այսօր նա Էջﬕածնում՝ Բարձրագույն խորհրդի առաջ, փորձում է արդարացնել իրեն: Դեպքերը ծավալվում են սկսած Քրիստոսի ժամանակաշրջանից ﬕնչև ﬔր օրերը աշխարհի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Կահիրեում, Օհայոյում, Երուսաղեմում, Ամստերդամում, Փարիզում և այլուր: Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝  երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից  ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ  արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության  առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը,  պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։ Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է  լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը  կերպարների նկատմամբ: Թարգմանությունը՝ Նաիրի Խաչատրյանի։

Վեցերորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը: Այս գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում: Թարգմանիչ՝ Նարինե Գիժլարյան:

Յոթերորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Ութերորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:  

Լիբանանում ծնված Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» գիրքը իններորդ տեղում է: Առաջին անգամ հրատարակվել է 1923 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզվով: Գրքի բնօրինակն անգլերենով է: Այն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ժամանակի անվանի արվեստագետների՝ Ջոն Լենոնի, Փոլ Մաքարթնիի, ինչպես նաև քաղաքական գործիչներ Ջոն Ֆ. Քենեդու, Ինդիրա Գանդիի և այլոց համար: Գիրքը բաղկացած է 26 ինքնատիպ էսսեներից՝ նվիրված համամարդկային այնպիսի թեմաների, ինչպիսիք են սերը, մահը, ինքնաճանաչողությունը, ազատությունը: Թարգմանել է Սոնա Քյուրքչյանը:

Տասներորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։  Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան- Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Արեն

«Սուրբծննդյան հրեշտակը»

Բուկինիստ 133
2 նոր

Վալերի Մանտո

«Ակոսը»

Newmag 89
3 +5

Մարկ Արեն

«Ռեքվիեմ Հուդայի համար»

Բուկինիստ 76
4 *

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 54
5 -2

Նարինե Աբգարյան

«Երկնքից երեք խնձոր ընկավ»

Newmag 53
6 -4

Նարինե Աբգարյան

«Զուլալի»

Վերնատուն 50
7 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 48
8 -4

Խալեդ Հոսեյնի

«Հազար չքնաղ արևներ»

Զանգակ 43
9 -2

Խալիլ Ջիբրան

«Մարգարեն»

Քյուրքչյան 41
10 -1

Հերման Հեսսե

«Սիդհարթա»

Քյուրքչյան 40

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]