Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ուկրաինան պատրաստվում Է դուրս գալ ԱՊՀ-ի հերթական համաձայնագրից

Ուկրաինան պատրաստվում Է դուրս գալ ԱՊՀ-ի հերթական համաձայնագրից

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախարարների կաբինետը մտադիր Է դուրս գալ Փոստային եւ Էլեկտրական կապի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման համաձայնագրից, որը կնքվել Է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ մասին ասվում Է փետրվարի 17-ին կառավարությունների նիստի օրակարգում: Այդ համաձայնագիրն ստորագրվել Է 1992 թվականի հոկտեմբերի 9-ին, Բիշքեկում: Փաստաթղթով կողմերը համաձայնություն են ձեռք բերել համակարգելու իրենց գործողությունները կապի ծառայությունների տրամադրման բնագավառում, ցանցերի եւ կապի միջոցների զարգացման ներդաշնակեցումը, գիտատեխնիկական եւ տարիֆային քաղաքականության հայեցակարգերի մշակումը, կադրերի պատրաստումը եւ կապի ուսումնական հաստատությունների աշխատանքները, կապի եւ դրանց մարմինների գծով միջազգային կազմակերպություններում պետությունների ընդհանուր շահերի պաշտպանությունը:

Նշվում Է, որ Համաձայնագրի ստորագրման պահից ի վեր ընկած ժամանակաշրջանում Ուկրաինայի համար այն գործնականում չի իրագործվել: Բացի այդ, կառավարությունում ընդգծում են, որ համաձայնագրից երկրի դուրս գալը չի ազդի Ուկրաինայի քաղաքացիների շահերի վրա: 2020 թվականի օգոստոսին հաղորդվել Է, որ Ուկրաինայի կառավարությունը որոշում Է ընդունել չեղյալ հայտարարել յոթ միջազգային պայմանագրեր, որոնք ԱՊՀ-ի շրջանակներում կնքվել են 1993-ից մինչեւ 2001 թվականն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am