Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բրյուսելը 225 մլն եվրո կտրամադրի կորոնավիրուսի մուտացիաների հետազոտման եւ թեստերի մշակման համար

Բրյուսելը 225 մլն եվրո կտրամադրի կորոնավիրուսի մուտացիաների հետազոտման եւ թեստերի մշակման համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 150 միլիոն եվրո (181, 9 միլիոն դոլար) կտրամադրի կորոնավիրուսի մուտացիաների հետազոտման սեփական ծրագրի համար: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնում Է Financial Times թերթը՝ վկայակոչելով պլանի մանրամասներին ծանոթ փորձագետների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սույն ծրագրի համար միջոցները, հրատարակության տվյալներով՝ կստացվեն Եվրամիության Horizon Europe գիտական հետազոտությունների հիմնադրամից:

Բացի դրանից, առնվազն 75 միլիոն եվրո (90,9 միլիոն դոլար) կտրամադրվի կորոնավիրուսի նոր մուտացիաների հայտնաբերման համար հատուկ թեստերի մշակման նպատակով: Ծրագրի նպատակն Է նպաստելու կորոնավիրուսի նոր մանրԷահիմքերի արագ հայտնաբերմանը եւ Եվրոպայում օգտագործվող պատվաստանյութերի օպերատիվ ադապտացմանը դրանց: Նաեւ ենթադրվում Է կառույցի ստեղծում, որն արտոնագրերի տերերին թույլ կտա գործընկերներին գաղտնի հաղորդակից դարձնել մտավոր սափականությանն՝ ավելի արդյունավետ պատրաստուկների մշակման համար: Այդ խնդիների իրականացման համար կմիավորվեն Եվրամիության անդամների, այդ թվում Շվեյցարիայի եւ Իսրայելի լաբորատորիաների ջանքերը: Հունվարին եւ փետրվարին ԵՄ-ի հանդեպ ծառացել Է պատվաստանյութերի խիստ պակասի խնդիրը, որոնք թողարկում են այս պահին հավաստագրված բոլոր երեք արեւմտյան ընկերությունները՝ Pfizer-ը, Moderna-ի եւ AstraZeneca-ն: Խնդիրը նրանք բացատրել են արտադրական կարողությունների պակասով: Դրա հետեւանքով առաջին եռամսյակում ԵՄ-ն մտադիր Է ստանալ 106 միլիոն դեղաչափ պատրաստուկներ: Մատակարարումների կայունացում սպասվում Է երկրորդ եռամսյակում, երբ Բրյուսելը պլանավորում Է հասնել երեք ամսում նախապատվերներում կանխավ որոշված 300 միլիոն դեղաչափին: Փետրվարի 12-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ սեպտեմբերի վերջին պետք Է կորոնավիրուսի դեմ պատվաստված լինի Եվրամիության չափահաս բնակչության 70 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am