Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԵԱՀԿ գործող նախագահը Վրաստանից կմեկնի Մոլդովա. Հայաստան ու Ադրբեջան այց չի նախատեսվում

ԵԱՀԿ գործող նախագահը Վրաստանից կմեկնի Մոլդովա. Հայաստան ու Ադրբեջան այց 
չի նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Վրաստան կատարած այցից հետո կմեկնի Մոլդովա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, նշելով, որ այցի շրջանակներում չի նախատեսվում այցելություն Հայաստան և Ադրբեջան:

«ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Վրաստան կայցելի փետրվարի 16-ին և փետրվարի 17-ին կմեկնի Մոլդովա` բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար: Վրաստան-Մոլդովա այցի շրջանակներում այցելություններ Հայաստան և Ադրբեջան չեն նախատեսվում»,- նշել են մամուլի ծառայությունից:

2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիայի Թագավորությունը: ԵԱՀԿ գործող նախագահը Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն է:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am