Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի ծագումը ուսումնասիրող միջազգային առաքելության զեկույցը կհրապարակվի հաջորդ շաբաթ

Կորոնավիրուսի ծագումը ուսումնասիրող միջազգային առաքելության զեկույցը 
կհրապարակվի հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տիպի կորոնավիրուսի ծագումը ուսումնասիրող միջազգային առաքելության նախնական զեկույցը կհրապարակվի հաջորդ շաբաթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ժնևում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրայեսուսը։

«Փորձագետներն այժմ աշխատում են նախնական զեկույցի վրա, որը, հուսով ենք, կհրապարակվի հաջորդ շաբաթ, իսկ վերջնական ամբողջական զեկույցը կհրապարակվի առաջիկա շաբաթներին», - նշել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Նրա խոսքով ՝ փորձագետների ուղեւորությունը Ուհան չի տվել բոլոր պատասխանները, բայց դրա օգնությամբ ստացվել են տվյալներ, որոնք կմոտեցնեն կորոնավիրուսի ծագումը բացահայտելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am