Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերի միաժամանակյա հետքաշում են սկսել սահմանամերձ շրջանում

Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերի միաժամանակյա հետքաշում են սկսել սահմանամերձ շրջանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը եւ Չինաստանը սկսել են զորքերի հետքաշումը երկու երկրների միջեւ վիճելի սահմանամերձ շրջանում: Այդ մասին ասվում Է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հրամանատարական զորքերի մակարդակով բանակցությունների իններորդ փուլի ընթացքում ձեռք բերված փոխհամաձայնությանը համապատասխան, հնդկական եւ չինական զորքերը փետրվարի 10-ին սկսել են Պանգոնգ-Ցո լճի հարավային եւ հյուսիսային ափի առաջնագծում զորքերի պլանային միաժամանակյա հետքաշումը»,-ասվում Է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանյայի հրապարակված հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]