Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ում գրանցվել է հոկտեմբերից ի վեր կորոնավիրուսով վարակվելու նվազագույն ցուցանիշը

ՌԴ-ում գրանցվել է հոկտեմբերից ի վեր կորոնավիրուսով վարակվելու նվազագույն 
ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում աճել է 116 842-ով: Դա հոկտեմբերի կեսերից ի վեր գրանցված նվազագույն ցուցանիշն է, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա:

Վերջին անգամ յոթ օրվա ընթացքում ավելի քիչ թվով վարակվածներ եղել են հոկտեմբերի 19-25-ը. այդ ժամանակ հայտնի էր դարձել 114 543 հիվանդացածների մասին:

Մոսկվայում փետրվարի 1-ից 7-ը հաստատել են 13 652 նոր դեպք՝ նախորդ շաբաթվա 16 946-ի փոխարեն: Այսպիսով, մայրաքաղաքում վարակվածների թվի աճը նվազագույնն է եղել սեպտեմբերի վերջից ի վեր։

Վերջին յոթ օրվա ընթացքում բուժվել են 156 206 ռուսաստանցիներ։ Արդեն բուժված հիվանդների մասնաբաժինը արագ աճում է. եթե անցյալ կիրակի այն կազմում էր 85,7%, ապա այս կիրակի արդեն 87,1% է:

Առողջացողների թիվն արդեն գրեթե երկու շաբաթ գերազանցում է հայտնաբերվող դեպքերի թիվը, եւ այս պահին հիվանդ ռուսաստանցիների թիվը արագորեն նվազում է: Մեկ շաբաթվա ընթացքում այն նվազել է միանգամից 42 843-ով, մինչև 434 410, ինչը նվազագույն ցուցանիշ է նոյեմբերի 9-ից ի վեր:

Նոր վարակի պատճառով մահացությունն աստիճանաբար նվազում է. եթե հունվարի 25 - ից մինչեւ 31-ը շտաբը հայտնել է 3 720 մահացածների մասին, ապա փետրվարի 1-ից մինչեւ 7-ը՝ 3 479-ի մասին: Ընդ որում, մահացության ցուցանիշը հիվանդացության անկման ֆոնին յոթ օրում 1,9 տոկոսից աճել է մինչեւ 1,93 տոկոս, վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am