Միջազգային

Մոսկվա-Ամստերդամ ինքնաթիռն օդում տագնապի ազդանշան է տվել և հետ է վերադառնում

1 րոպեի ընթերցում

Մոսկվա-Ամստերդամ ինքնաթիռն օդում տագնապի ազդանշան է տվել և հետ է վերադառնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա-Ամստերդամ չվերթն իրականացնող ուղևորափոխադրող Airbus A320 ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տվյալներն է փոխանցել ավիացիոն Flightradar24 կայքը:

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից օդ բարձրանալուց 20 րոպե հետո ինքնաթիռը ահազանգել է և փոխել ուղղությունը՝ հետ վերադառնալով: Թե ինչն է ահազանգի պատճառը, այս պահին չի հաղորդվում:

Աէրոֆլոտ ավիաընկերությունից հայտնել են, որ ուղևորների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում