ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Բորդո քաղաքում հնչած պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք, անհետ կորել` 2 անձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով BFMTV հեռուստաընկերությանը:
Պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, Բորդո քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվող բնակելի տանը: Պայթյունի ձայները լսվել են ողջ թաղամասում: Կոտրվել են մոտակայքում գտնվող խանութների ապակիները:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: