Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆրանսիայի վարչապետը չի բացառել երկրում կրկին կարանտին հայտարարելու հավանականությունը

Ֆրանսիայի վարչապետը չի բացառել երկրում կրկին կարանտին հայտարարելու 
հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 6  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի վատթարացման պարագայում երկրի իշխանությունները կարող են որոշում ընդունել երկրում երրորդ անգամ կարանտինի ռեժիմ հաստատելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ouest-France պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը:

«Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ մեզ կհաջողվի հաղթահարել համավարակը առանց կարանտինի նոր ռեժիմի հայտարարման: Ակնհայտ է, որ վերջին օրերին Ֆրանսիայում համավարակի տեմպերը նվազել են: Դա եղել է նաև այն միջոցների շնորհիվ, որոնք իշխանությունները ձեռնարկել են շաբաթների ընթացքում: Նոր կարանտինը կհայտարարվի, եթե իրավիճակը կտրուկ վատթարանա»,- հայտնել է վարչապետը:

Անդրադառնալով հարցին, որ մեծ թվով ֆրանսիացիներ հանդես են գալիս կարանտին հայտարարելու օգտին՝ Կաստեկսն ասել է. «Ամեն բան այդքան էլ հեշտ չէ: Մի մոռացեք, որ կարանտինի արդյունավետությունից բխում է, որ մեծ թվով խանութներ, ինչպես նաև դպրոցներ պետք է փակվեն: Իսկ Ֆրանսիան դասվում է այն երկրների շարքին, որոնց հաջողվեց համավարակի սկզբից հնարավորինս երկար ապահովել դպրոցների աշխատանքը, և մենք կարող ենք հպարտանալ դրանով»:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am