Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 16 հազար 627 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 16 հազար 627 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 16 հազար 627 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, նշելով, որ արդեն հինգ օր շարունակ նոր դեպքերի թիվը չի հատում 17 հազարի շեմը:

Վարակի տարածման աճի տեմպը նվազել է մինչև 0,42-ի: Վարակակիրներից 10,9%-ի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդությունը հաղթահարել է 22 հազար 831 հոգի, մահացել` 497 մարդ:

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 3 մլն 951 հազար 233 է, մահացել է 76 հազար 229 մարդ, առողջացել` 3,4 մլն բուժառու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am